ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պորտուգալիա-Հոլանդիա` 2:1

Պորտուգալիա-Հոլանդիա` 2:1
18.06.2012 | 01:18

Պորտուգալիա-Հոլանդիա խմբային երրորդ հանդիպումը հավասարապես ճակատագրական էր երկու հավաքականների համար էլ: Խնդիրը բնավ էլ այն չէր, որ հաղթանակի դեպքում հոլանդացիները կարող էին որոշակի դասավորությունների դեպքում անգամ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Լիակատար հանգիստ լինելու համար հաղթանակն օդի պես անհրաժեշտ էր նաև պորտուգալացիներին` պայմանով, որ գերմանացիների հետ խմբային մյուս խաղում դանիացիները սեփական գլխից վեր չեն թռչի: Ասել է թե` հարյուր տոկոսանոց երաշխիք չուներ անգամ երկու խաղերում հաղթանակ տոնած Գերմանիան: Հանդիպումը սկսվեց հոլանդացիների գրոհով և խաղի տասնմեկերորդ րոպեին նրանք հաշվի մեջ առաջ անցան: Գոլն իր անվան դիմաց գրանցեց Վան դեր Վարտը: Սա հնչեց որպես ահազանգ, և պորտուգալացիներն անցան խելահեղ տեմպային խաղի: Արդյունքն ուշացնել չտվեց: Մինչև այժմ ոչնչով աչքի չընկած Քրիշտիանու Ռոնալդուն խփեց իր գոլը` հաշիվը դարձնելով 1:1: Հետաքրքրականն այն է, որ պորտուգալացիները գոլից հետո էլ շարունակեցին նույն ոգով, մինչդեռ հոլանդացիները նման էին դեռևս անցած տարվա նոյեմբերին ներկրված ու այս օրերին էլ հայաստանյան խանութներում դրված նարնջի: Երկրորդ խաղակեսում հոլանդացիները փորձեցին ատամ ցույց տալ, բայց դրանք կաթնատամներ էին պորտուգալացիների ժանիքների դիմաց: Ինչ վերաբերում է Քրիշտիանու Ռոնալդուին, նա խփեց և իր երկրորդ գոլը` այս առաջնությունում առաջին անգամ ցույց տալով, որ թիմի լիդերն է: Միանգամայն արժանի հաղթանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ